Նախընտրական աղմուկի մեջ ստվերվում է ամենակարևորը՝ բովանդակային և կառուցողական խոսքը
Մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է ընդամենը մի քանի օր։ Ցավոք, նախընտրական աղմուկի մեջ հաճախ ստվերվում է ամենակարևորը՝ բովանդակային և կառուցողական խոսքը։
Այս պայմաններում ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է հստակ ծրագրով և քաղաքացիների առջև ստանձնած կոնկրետ պարտավորություններով։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառված են այնպիսի առաջնահերթություններ, որոնց իրականացումը կարող է Հայաստանի համար բացել տնտեսական զարգացման, սոցիալական արդարության և բարեկեցության նոր էջ։
Մեր առաջարկները հստակ են․
* ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ
* առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ
* ապահովել անվճար և հասանելի կրթություն,
* ունենալ անվճար և որակյալ առողջապահություն,
*վերացնել Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները,
*կրկնակի անգամ նվազեցնել գույքահարկը
* իրականացնել համաներում,
* բացառել բանկային ռեկետը և իրականացնել մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացին արժանի է ոչ թե դատարկ խոստումների և քաղաքական աղմուկի, այլ իրական լուծումների, որոնք կբարելավեն մարդկանց առօրյան և կստեղծեն ավելի ապահով ու բարեկեցիկ ապագա։
Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է։
Պատրաստվե՛ք լավ փոփոխությունների․․․
Գնա՛ ընտրության, որ Հայաստանը մնա․․․
ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյան