30.04.2025
Ադրբեջանի նախագահը Հայաստանում ԵՄ առաքելությունը կրկին անվանել է «լրտեսներ»
13.03.2025
Ադրբեջանի նախագահը Հայաստանում ԵՄ առաքելությունը կրկին անվանել է «լրտեսներ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանում ԵՄ առաքելությունը «լրտեսներ» է անվանել։ Այդ մասին նա հայտնել է՝ ելույթ ունենալով Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողությանը։ Ադրբեջանի նախագահը վրդովմունք է հայտնել Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ։ «Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են մեր դեմ։ Թերեւս այսօր դրանք էլի ինչ-որ տեղ են պահանջվում։ Բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան»,- ասել է Ալիեւը։ Նրա խոսքով՝ «Եվրոպական դիտորդական առաքելությունը, ըստ էության, Եվրամիության հետախուզական առաքելությունն է։ Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին, ինչպես լրտեսները, հարմար սողանցքներ են փնտրում մեզ մոտ անցնելու համար։ Մենք նաեւ ունենք բավարար հետախուզական տվյալներ նման դիտորդական ընտրովի առաքելության վերաբերյալ»: