21.07.2026
Իրենց ոտքի տակից հողը փախել ա, դա շատ լավ զգում են. Ծառուկյան
04.06.2026
Իրենց ոտքի տակից հողը փախել ա, դա շատ լավ զգում են. Ծառուկյան

Այսօր մենք չունենք խաղաղություն, կա միայն թելադրանք: Այս մասին Ազատության հրապարակում ամփոփոիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: "Ի՞նչ խաղաղություն, երբ ասում են, որ Հայաստան պետք է 300 000 ադրբեջանցի գա: 2025 թվականի դեկտեմբերի 5-ի Ալիևի ելույթը նայեք, Նախիջևանում հունիսի 18-19-ին այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի կազմավորման միջոցառումը նայեք: Նրանք քայլ առ քայլ շարժվում են առաջ, ինչը մենք ազգովի պետք է կանխենք, պետք է թույլ չտանք դա",- հայտարարեց նա: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ իրենք ունեն լավ թիմ, լավ ծրագիր, որ ծնվել է հենց քաղաքացիների առաջանկների հիման վրա և դա պետք է կյանքի կոչեն, որպեսզի մարդկանց դեմքին ժպիտ գա: Նա նշեց, որ փորձել են և վախեցնել, և սպառնալ, բայց դա իրեն չի վախեցնում, քանի որ քարոզարշավի մեկ ամսվա ընթացքում ինքը, այցելելով Հայաստանի բոլոր մարզերը, մարդկանց մոտ տեսել է հավատ ու հույս: "Շատ եմ լսել՝ "կարո՞ղ ա զադնի դնես Ծառուկյան ջան": Ես ասել եմ՝ ազատազրկեն էլ, մեկ է բան չկա, ժամանակավոր բան է լինելու, բայց ես դա անելու եմ հանուն իմ երկրի ու հանուն ժողովրդի: Պատրաստ եմ այդ ամենին՝ ասածներս իրականացնելու համար: Ոչ թե՝ ութ տարի է դատարկ-դատարկ խոսում են, ոչ մի բան էլ չեն անում, որ ժողովուրդն իր առօրյայի վրա զգա",- շեշտեց նա: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ մարդիկ գան փող դնեն, ներդրումներ անեն, ոչ թե տարածեն ատելություն ու թշնամանք, և մարդկանցից խլեն, փակեն, բանտարկեն. "Այդ երկիր ո՞վ կգա, ո՞վ ներդրում կանի: Իրենց ոտքի տակից հողը փախել ա, դա շատ լավ զգում են՝ հարցումներով ու մնացածով: Այո, մարդիկ վախենում են խոսեն, բայց անպայման գնացեք ընտրության, կանխենք ճգնաժամը: Տնտեսական ճգնաժամը արդեն սկսվել է, բայց մենք կարող ենք սա կանխել, անհնարին ոչինչ չկա",- հավելեց Ծառուկյանը: