Ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են Ալավերդու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ։ Նման գործելաոճի և իշխանության տեղական խամաճիկների և ճամբարափոխների պատասխանը լինելու է շատ խիստ»,- նշված է հաղորդագրության մեջ: