5.06.2026
«Հանրապետություն»ը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ ՄՎ դիտորդական առաքելության պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Ժակիպ Ասանովի գլխավորությամբ:


ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին` մաղթելով հաջող դիտորդական գործունեություն մեր երկրի համար կարեւոր առաջիկա խորհրդարանական ընտրություններում:


Զրուցակիցները քննարկել են նաեւ նախընտրական քարոզարշավին եւ ընտրական գործընթացներին առնչվող այլ հարցեր:

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում. ՔԿ
Հաջորդ նորություն next