5.06.2026
ՀԱԷԿ-ը նոր տեխնոլոգիաներով փոխարինելու ամերիկյան առաջարկի մասով դիրքորոշում դեռ չկա. ՏԿԵՆ
prev Նախորդ նորություն

Armat Media-ում խուզարկություն է. ի՞նչ է կատարվում

Այսօր կեսօրից սկսած խուզարկություն է իրականացվում Armat Media-ի խմբագրությունում:


Իրավապահները նույնիսկ թույլ չեն տվել Armat Media-ի լրագրողին պատմել գործընկերներին, թե ինչ է կատարվում ներսում, բացի այդ, հայտնի է, որ լրագրողներից մեկի ինքնազգացողությունն է վատացել, սակայն խմբագրին թույլ չեն տվել մտնել ներս:


Այս պահին հայտնի է, որ առգրավվել են գործակալության գրասենյակի բոլոր աշխատակիցների հեռախոսները և 2 համակարգիչ։


«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Armat Media-ում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է: Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր»:


VERELQ-ը հետևում է զարգացւմներին:

«Հանրապետություն»ը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Հաջորդ նորություն next