Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացուց մասնակցել է 1,476,597 մարդ կամ ընտրողների 58, 97%–ը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մասնավորապես, Երևանում մասնակցությունը կազմել է 58,46% (496 643 մարդ)։ Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերին, ապա պատկերը հետևյալն է. Արագածոտն – 61,7% Արարատ – 59,87% Արմավիր – 55,8% Գեղարքունիք – 54,6% Լոռի – 58,59% Կոտայք – 61,66% Շիրակ – 55,46% Սյունիք – 66,67% Վայոց Ձոր – 65,63% Տավուշ – 63,4% Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմում էր 49.4%: