4.08.2025
Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
26.06.2025
Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դելիա Ռամիրեզին: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ այս տարվա հունվարին ստորագրված բազմաոլորտ ռազմավարական գործընկերության կարեւորությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ակտիվ կապերի շարունակական զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը: Ազգային ժողովի պատգամավորները կոնգրեսականներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները եւ Հայաստանի պատրաստակամությունն օր առաջ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Երկուստեք կարեւորվել է Հարավային Կովկասում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: