Այլևս անթաքույց է, որ Հայաստանում քրեական վարույթներ հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով, արդեն իսկ բացահայտորեն կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան էջում նաև։ Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը։ Ակնհայտ է, որ իրավունքի գերակայությունը կամ ժողովրդավարությունն ուղղակի վերջացած է: Իրավական պետության համար աղետ է, երբ այս ամենին էլ ավելանում է վարչապետի կողմից ատելության խոսքի լայն տարածումը և անհանդուրժողականության հրահրումը: ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյան