11.06.2026
Հապաղել չի կարելի, պետք է գործել. ժողովուրդը իշխանափոխություն է պահանջում, ոչ թե մանդատներ
prev Նախորդ նորություն

Մանդատների թեման դարձել է իշխանության գլխավոր զենքը

Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար:


Այն, որ այս թեման հատկապես ընդդիմադիր հանրույթում ակտիվ քննարկման և կարևոր նշանակության հարց է, որևէ մեկը չի վիճում:


Այլ բան է, որ իշխանությունը փորձում է այս թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել, օրակարգից դուրս հրել նախընտրական փուլում իր գործադրած վարչական ռեսուրսի, ապօրինի կալանավորումների և խայտառակ ընտրությունների փաստը:


Հասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում:


ՀԳ. ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն` իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց:


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

Հայ հասարակությունը փոփոխություններ է պահանջում
Հաջորդ նորություն next