4.06.2026
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիա
prev Նախորդ նորություն

ՆԳ նախարարը պարգևատրել է համակարգի լավագույն ծառայողներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել Ոստիկանության և Փրկարար ծառայության մի շարք ծառայողների։


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Երախտագիտության» մեդալներով։


Արփինե Սարգսյանը պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ շնորհավորել է ծառայողներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն անհատական, այլև թիմի աշխատանքի գնահատանքի դրսևորում են՝ ուղղված Ոստիկանության և Փրկարար ծառայության ամբողջ անձնակազմի աշխատանքին։


Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետական պարգևները նույն նվիրումով ու պատասխանատվությամբ ծառայությունը շարունակելու, մասնագիտական առաջընթացի ու նոր ձեռքբերումների խթան են։


 

Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին
Հաջորդ նորություն next