Թրամփը հայտնել է Հարավային Կովկասում էներգետիկ ինտեգրացիայի թեմայով քննարկումների մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բաքվի էներգետիկ ֆորումի մասնակիցներին հղած ուղերձում անդրադարձել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայաված Խաղաղության գագաթնաժողովին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների մասնակցությամբ։
ԱՄՆ նախագահի ուղերձը, որն ընթերցվել է Բաքվի էներգետիկ ֆորումի ժամանակ, տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մենք կարողացանք առաջընթաց գրանցել և երկարատև խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին հունիսին։Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կկառուցենք բարգավաճում և ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար», - նշել է Թրամփը։