12.07.2025
Պետական Դուման կվավերացնի հայ-ռուսական միասնական ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը
07.10.2016
Պետական Դուման կվավերացնի հայ-ռուսական միասնական ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական Դումա շրջանառության մեջ է դրել ՌԴ և ՀՀ միջև Կովկասյան տարածաշրջանում Միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Հիշեցնենք, համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ՀՀ Ազգային Ժողովը բուռն քննարկումներից հետո վավերացրեց հունիսի 30-ին: Խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում դեմ էր այս համաձայնագրի վավերացմանը` հայտարարելով, որ այսպիսով Հայաստանը կկորցնի իր անվտանգության երաշխիքներն ու անկախությունը այդ ոլորտում: