14.06.2025
Թիլերսոնը Վաշինգտոնում «վատ շրջապատ» է ընկել. Պուտին
prev Նախորդ նորություն

Մակրոն. Թուրքիան հեռացրել է Եվրամիությունից եւ կկրի դրա հետեւանքները

Թուրքիայի վարքը նրան հեռացրել է Եվրամիությունից, եւ երկիրը կկրի դրա հետեւանքները։ Այս մասին «Կատիմերինի» թերթի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։


Այդուհանդերձ Ֆրանսիայի նախագահը դեմ է հարաբերությունների ամբողջական խզմանը, քանի որ Անկարան, ըստ նրա, կարեւոր գործընկեր է մնում ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսիք են ահաբեկչական սպառնալիքն ու միգրացիոն խնդիրը։


Մակրոնի խոսքով՝ ԵՄ–Թուրքիա միգրացիոն համաձայնագիրն անարդյունավետ դուրս եկավ, հատկապես Հունաստանի վրա ճնշումը նվազեցնելու մասով։ Մակրոնը հայտնել է, որ ինքը մշտական կոնտակտի մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետներ չկան․ Պեսկով
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը