Ադրբեջանը մնում է Վրաստանի խոշորագույն ներդրողը՝ հաշվի առնելով ներդրումների ծավալը, որ ներդրված են Վրաստանի տնտեսությունում 2016թ. առաջին կեսում։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նյութերում։ Այս տարվա հունվար-հունիսին Ադրբեջանը Վրաստանում ներդրել է 283 մլն դոլար, ինչը կազմում է օտարերկրյա ուղղակի ներդրումների 34%-ը։ Ներդրողների ցուցակում երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է՝ 108 մլն դոլարով (13%), իսկ երրորդ տեղում՝ Թուրքիան՝ 85 մլն դոլարով (10,2%)։ 2016թ. առաջին կիսամյակում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 834 մլն դոլար