24.11.2024
Երևանի ավագանու հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները դեմ են փողոցների անվանափոխությանը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ն հատուկ նիստ կհրավիրի՝ նվիրված նախագահի կողմից պաշտոնի ստանձմանը

 


Արցախի Ազգային Ժողովն առաջիկայում հատուկ նիստ կհրավիրի՝  նվիրված Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձմանը: Այս մասին աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:


«Հաշվի առնելով Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում»,- տեղեկացրել է նա:


Հիշեցնենք, հուլիսի 19-ին, Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրեց հանրապետության նախագահի պաշտոնում: Հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր: