Դա բամբասանք է. Բալայանը մեկնաբանել է Սերգեյ Մինասյանի դեսպան նշանակվել-չնշանակվելը
Դեսպանների նշանակումն ու հետկանչը կարգավորում է Սահմանադրությամբ և օրենքներով: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած այն տեղեկատվությանը, թե Վրաստանի իշխանությունները հրաժարվում են տալ Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման ագրեմանը։
Ըստ Բալայանի՝ դա ընդամենը բամբասանք է.
«Մնացածը բամբասանք է ու հորինվածք»,-հավելեց նա:
Նշենք, որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Վրաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման ագրեմանը տալ՝ ըստ էության հայտարարելով, որ նա իրենց համար անցանկալի անձ է, քանի որ Վրաստանի իշխանությունները լուրջ կասկածներ ունեն, որ նա ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը: