Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ուղևորվելով դեպի Հայաստանի, ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է Radio Vaticana: Սրբազան առաջնորդի ուղերձում մասնավորապես ասված է. «Իմ առաքելության` Հայաստանի ճանապարհին, անցնելով Թուրքիայի օդային տարածքով, Ձեզ և Ձեր ժողովրդին եմ փոխանցում իմ լավագույն մաղթանքներս: Ես խնդրում եմ Աստծուց, որպեսզի Նա Իր օրհնությունը բերի ողջ թուրք ժողովրդին»: Հիշեցնենք, Հռոմի պապն այսօր եռօրյա այցով ժամանեց Հայաստան: