24.11.2024
Ավստրիան ևս դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը. Կուրց
prev Նախորդ նորություն

Պորոշենկոն չի բացառել Ուկրաինայում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով հանրաքվեն

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի հերքել, որ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե է նախաձեռնում։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանին հղած իր ուղերձում։


«Հարցումները ցույց են տալիս, որ Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունն աջակցում է ԵՄ անդամակցությանն ու ՆԱՏՕ-ին միանալուն։ Եվ ես չեմ բացառում, որ ուկրաինացի ժողովրդի կամքը բոլորին ցույց տալու համար համապատասխան հանրաքվե կնախաձեռնեմ, որպեսզի ցույց տամ մեր ժողովրդի կամքը ե՛ւ մեր ընկերներին, ե՛ւ ագրեսիվ հարեւանին, ե՛ւ բոլոր ուկրաինացի քաղաքական գործիչներին»,-ասել է Պորոշենկոն։