12.05.2025
Ֆոմին. ՌԴ-ն ավարտել է Իրանին C-300 համալիրների առաքումը
13.10.2016
Ֆոմին. ՌԴ-ն ավարտել է Իրանին C-300 համալիրների առաքումը

Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը ArmHiTec-2016 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ: «Բոլոր դիվիզիոնները մատակարարված են»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ քանակի դիվիզիոնների մասին է խոսքը: Ավելի վաղ հաղորդվել է, որ C-300 ռուսական զենիթահրթիռային համալիրները ներկայացվել են Թեհրանում շքերթի ժամանակ: Իրանը և Ռուսաստանը C-300-ի մատակարարման պայմանագիր էին կնքել 2007 թվականին: Սակայն 2010 թվականին դրա իրականացումը դադարեցվել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պատճառով, որով արգելվել է Իրանին ժամանակակից զինատեսակներ փոխանցել, այդ թվում՝ հրթիռներ և հրթիռային համակարգեր: 2015 թվականին միջուկային խնդրի հարցով «վեցյակի» հետ Իրանի համաձայնությունից հետո C-300-ի մատակարարման արգելքը վերացվել է: