27.11.2024
Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Նորվեգիան 2016 թ. արգելել է զենքի վաճառքն Ադրբեջանին

2016 թվականին Նորվեգիան արգելանք է դրել Ադրբեջանին, Իսրայելին, Իրանին և մի շարք այլ երկրներին սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի վրա: Այս մասին նշվում է Նորվեգիայի ԱԳՆ հոկտեմբերի 27-ին հրապարակած զեկույցում:

Ադրբեջանից բացի արգելանքի տակ գտնվող երկրների շարքում են նաև Իսրայելը, Իրանը, Սաուդյան Արաբիան են:


Որպես արգելանքի պատճառ Նորվեգիայի ԱԳՆ-ն հղում է անում Նորվեգիայի խորհրդարանի 1959 թ. որոշման վրա, ըստ որի՝ Նորվեգիան զենք-զինամթերք չի վաճառում այն շրջաններ, որտեղ առկա է պատերազմ կամ պատերազմի սպառնալիք, ինչպես նաև քաղաքացիական պատերազմ: