Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից նարնջի, մանդարինի, ծիրանի, դեղձի և սալորի ներկրման արգելքը: Համապատասխան որոշումը հրապարակված է ՌԴ կառավարության կայքում: Այն մասին, որ ՌԴ կառավարությունը որոշել է թույլ տալ կորիզավորների և ցիտրուսների ներկրումը Թուրքիայից, հոկտեմբերի 10-ին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին: «Դա փոխշահավետ որոշում է, ՌԴ գյուղատնտեսությունը նման մթերք չի արտադրում: Իսկ թուրքական մրգերի առկայությունը կարող է նպաստել գների նվազմանը ՌԴ ներքին շուկայում»,-ասել է ՌԴ նախագահը, հայտնում է Ինտերֆաքսը: