26.11.2024
Նախապատրաստվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը. Կրեմլ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Բաքուն, Մոսկվան ու Թեհրանը հետաքրքրված են Հյուսիս–Հարավ միջանցքի ակտիվացմամբ

ՌԴ–ի, Ադբեջանի ու Իրանի մասնակցությամբ գագաթաժողովի ամենակարևոր քննարկվող թեմաներից էր սիրիական խնդիրը, ավելի շուտ այդ ֆորմատով համագործակցության հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Նինա Մամեդովան։

Նա նշել է, որ քննակվող մյուս կարևոր հարցերն առնչվում են կասպյան խնդրին ու Հյուսիս–Հարավ միջանցքի ակտիվացմանը։

Փորձագետի խոսքով, Բաքուն, Մոսկվան ու Թեհրանը հետաքրքրված են Հյուսիս–Հարավ միջանցքի ակտիվացմամբ, սակայն դա կախված է նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցի կարգավորումից, մաքսային քաղաքականությունից ու լոգիստիկայի արդիականացումից։