26.11.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հարցով. Լավրով
prev Նախորդ նորություն

Հայաստանից ՄԻԵԴ ներկայացված դիմումների քանակը 3 տարվա մեջ աճել է մոտ 4,5 անգամ

2017 թվականի սեպտեմբերի դրությամբ, 2002-ից ի վեր ՀՀ քաղաքացիները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել 1850 դիմում, ինչը Եվրոպայի խորհրդի անդամ մյուս երկների՝ նույն ժամանակահատվածում ներկայացրած դիմումների ընդհանուր թվի 2,3 %-ն է կազմում: Այս մասին գրում է panarmenian.net-ը:

ՄԻԵԴ-ի վիճակագրական տվյալների համաձայն, 2016-ին՝ 2013-ի նկատմամբ, Հայաստանից ՄԻԵԴ ներկայացված դիմումների քանակը աճել է մոտ 4,5 անգամ: 2016 թվականի տվյալներով, ՀՀ քաղաքացիները ՄԻԵԴ են ներկայացրել 753, 2015-ին՝ 122, 2014-ին 156, 2013-ին 169 դիմում:

Հարավկովկասյան երկրների շարքում 2050 դիմումով (2,5%) առաջին տեղում Ադրբեջանն է, երկրոդում՝ Վրաստանը՝ 1950 դիմումով (2,4%): Հետխորհրդային տարածաշրջանում 19.000 դիմումով առաջին տեղում Ուկրաինան է: Այս երկրի քաղաքացիների ներկայացրած դիմումները կազմում են ընդհանուր դիմումների 23,3%-ը:

ՀՀ քաղաքացիները Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունք ստացել են 2002 թվականից՝ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով: