21.04.2025
Հայ-հնդկական համագործակցության ծավալումը ՀՀ-ԵԱՏՄ, ՀՀ-ԵՄ կոնտեքստում նպաստավոր է. Նախագահ
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հարցով. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանում է նոր գլխավոր քարտուղարի դիրքորոշումը բոլոր հարցերում՝ առանց նախապայմանների բաց, արդար երկխոսության բարելավման օգտին:

«Նման երկխոսությունը բոլորի համար ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ կոլեկտիվ որոշումներ կայացնելիս թույլ կտա ներկայացնել ԵԱՀԿ շատ լուրջ ներուժը: Այդ ներուժը շատ կարեւոր է օգտագործել առաջին հերթին Ուկրաինայի հակամարտության, նաեւ Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ համանախագահությունը Անդրկովկասի հարցով Ժնեւի քննարկումներում: Կարեւոր ենք համարում չթուլացնել ԵԱՀԿ ուշադրությունը Բալկանների խնդրին», - ասել է Լավրովը:

Հայաստանից ՄԻԵԴ ներկայացված դիմումների քանակը 3 տարվա մեջ աճել է մոտ 4,5 անգամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ