«2018 թվականին Միացյալ Նահանգների և Վրաստանի ռազմական համագործակցությունը կշարունակի խորանալ», - այսօր Թբիլիսիում պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո, հայտարարել է ԱՄՆ դեսպան Յան Քելին:Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ամերիկյան արտադրության «Ջևելին» տեսակի հակատանկային համակարգեր Վրաստան մատակարարելու հեռանկարները:Սպիտակ տունն արդեն իսկ հաստատել է 75 միլիոն դոլար ընդհանուր արժողության այս գործարքը: Առաջիկա շաբաթներին դրան իր հավանությունը պետք է տա Միացյալ Նահանգների Կոնգրեսը: