21.04.2025
Վազգեն Մանուկյանի փեսան բարձր պաշտոնի կնշանակվի
prev Նախորդ նորություն

Իրավապահները հասան Հովիկ Աբրահամյանին. հոգեբանական ճնշում, թե՞ արդարադատություն

Այսօր առավոտվանից լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ-ն երեկ հատուկ գործողություններ է իրականացրել Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներում: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործողությունները շարունակվել են նաև այսօր:


 ԱԱԾ-ն դեռ հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ և չի պարզաբանել, թե ո՞րն է հիմքը, որ նման գործողություններ են իրականացվել: Ընդ որում՝ այն տանը, որտեղ ՀՀ նախկին վարչապետը վաղուց չի բնակվում: VERELQ-ի աղբյուրների հաղորդմամբ՝ հատուկ գործողությունները պայմանավորված են Մարտի 1-ի գործով: Հիշեցնենք, 2007-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։


Քիչ առաջ լուրեր տարածվեցին, թե ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը: Սակայն ոստիկանությունից հայտնել են, որ նման անուն-ազգանունով անձ չի ձերբակալվել:

ԱԻՆ-ն արգելել է 12 գազալցակայանների շահագործումը. դրանց մեջ է նաեւ «Մուլտի գազ»-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար