Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իրանի իսլամական համակարգի հզորությունն ու վեհությունը և Սիրիայում իսլամի քաջարի մարտիկների հզոր ներկայությունը կանխեցին այդ երկիր կառավարության փլուզումը:Իրանի կենտրոնական Արաք քաղաքում կազմակերպված աշխարհազորային ուժերի միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի Ֆադավին ասել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Միջին Արևելքում և Եվրոպայում ձգտում էին Սիրիայի կառավարության փլուզմանը, բայց իսլամի զինվորների հզոր ներկայությունը կանխեց այն»: