26.11.2024
Նպատակ չունեի Մոսկվայում խոսել ղարաբաղյան հակամարտությունից. Աննա Հակոբյան
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են Ռոբերտ Քոչարյանի համար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:


Facebook-յան իր էջում Արցախի ԱԺ  նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը գրել է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»:


Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է, նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը բռնի տապալելը»։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2-րդ նախագահին կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր դատարանի կողմից։