21.07.2025
Կոշտացումներ կլինեն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում. Հովհաննիսյան
25.11.2017
Կոշտացումներ կլինեն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում. Հովհաննիսյան

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դրական կարծիք է տվել ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկին, որը վերաբերում է Անձնական տվյալների պաշտպանության կոնվենցիայի արձանագրությանն ու դրա բացատրական զեկույցի նախագծին։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Կոպենհագենից մանրամասնում է, որ առաջարկի հիմնական առանցքը առավել կոշտ կարգավորումների նախատեսումն է, որն առաջիկայում հանգեցնելու է անդամ պետություններում համապատասխան օրենսդրությունում փոփոխությունների կատարմանը, մասնավորապես՝ - տվյալների մշակում չի կարող իրականացվել, եթե չկա անձի կողմից տրված հստակ համաձայնությունը - պարտավորեցնել տվյալներ մշակողներին գործել առավել թափանցիկ - մինչ այս պահը գործող խորհրդատվական կոմիտեի փոխարեն ստեղծել Կոնվենցիոն կոմիտե՝ հնարավորություն տալով վերջինիս գնահատել ներպետական օրենսդրությունում կիրառված միջոցների արդյունավետությունը և ներկայացնել առաջարկություններ և այլ հարցեր։