26.06.2026
Սրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է Երևան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակ է ներկրվել Հայաստան

Այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 18 վագոն ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզին՝ ընդհանուր՝ 971 տոննա քաշով, ինչպես նաև 8 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 467 տոննա քաշով։


Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։


Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։


 

Սևծովյան ցիկլոնը Հայաստան կբերի հորդառատ անձրևներ և կարկուտ
Հաջորդ նորություն next
 Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
26.06.2026
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին