22.04.2025
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները չեն տարածվի «Հարավային գազային միջանցք» նախագծի վրա
prev Նախորդ նորություն

Ուժգին պայթուն ադրբեջանական դիրքերում, որին հետևել է մարդկային վայնասուն. Արցախի ՊՆ

Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն:


Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:


«Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ:


Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել:


ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը»,- ասված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Փաշինյանի կառավարությունը պայքարում է ստվերի դե՞մ, թե՞ հարկային տեռոր անում. քննարկում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան