26.11.2024
Նոր Զելանդիայի վարչապետը պետք է փոխի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում դիրքորոշումը
prev Նախորդ նորություն

Պուտինի եւ Թրամփի բանակցություններից նոր մանրամասներ են հայտնի դարձել. Politico

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում առաջարկել է քննարկման դնել հուշագիր, որում հիշատակվում էին միջուկային զինաթափումը եւ տիեզերքում զենքի կիրառման արգելումը: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով «ռուսական փաստաթուղթը»:

Պարբերականը նշում է, որ սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ ռուսական կողմի կոնկրետ առաջարկների ցանկը ստացվել է աղբյուրից, որը կապ ունի բանակցություններին մասնակցած եւ դրանք նախապատրաստած անձանց հետ:

Հաղորդվում է նաեւ, որ Հելսինկիում կայացած գագաթնաժողովի արդյունքներից, ինչպես նաեւ ուղեկցող բանակցություններից դատելով՝ ռուսաստանցի առաջնորդը հակված է միջուկային զենքի համաձայնությունների պահպանմանը, չնայած Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ առկա տարաձայնություններին: