26.06.2026
Սևծովյան ցիկլոնը Հայաստան կբերի հորդառատ անձրևներ և կարկուտ
prev Նախորդ նորություն

Հայաստանի արտահանումը հինգ ամսում կրճատվել է 3,7%-ով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-մայիսին կազմել է 7 864.7 միլիոն դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.1%-ով, հայտնում է Վիճակագրական կոմիտեն:


Ընթացիկ տարվա մայիսին, անցյալ տարվա մայիսի համեմատ, ցուցանիշը նվազել է 5.3%-ով, իսկ նույն տարվա ապրիլի համեմատ՝ 5.6%-ով: 2026 թվականի հունվար-մայիսին դրամային արտահայտությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 953.8 միլիարդ դրամ:


Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվար-մայիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 3.7%-ով՝ կազմելով 2 864.9 միլիոն դոլար։


Մայիսին, անցյալ տարվա մայիսի նկատմամբ, արձանագրվել է 11.5% անկում, իսկ այս տարվա ապրիլի նկատմամբ՝ 4.7%: Դրամային արտահայտությամբ արտահանումը 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 1 076.3 միլիարդ դրամ:


Ներմուծումը հինգ ամսում կազմել է 4 999.8 միլիոն դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.2%-ով։ Մայիսին, տարեկան կտրվածքով, ներմուծումը կրճատվել է 1.6%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 6.1%-ով։ Դրամային արտահայտությամբ ներմուծումը հունվար-մայիսին կազմել է 1 877.5 միլիարդ դրամ:


 


 

FLYONE ARMENIA-ն հուլիսի 26-ից կսկսի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթերը
Հաջորդ նորություն next
 Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
26.06.2026
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին