Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում է կայացրել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»,- գրել է նա: VERELQ-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մասնակցության ձևաչափի, ինչպես նաև քաղաքապետի իրենց թեկնածուի՝ ցուցակը գլխավորողի թեկնածուի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են.«Այդ կոնտեքստում հստակություն դեռ չկա»,- շեշտեց նա: