Այսօր թուրքական իսթեբլիշմենթը համարում է Իրաքում կամ Սիրիայում քրդական պետության ստեղծումն ազգային անվտանգության սպառնալիք: Պենտագոնի համագործակցությունը քրդական խմբերի հետ Անկարայի կողմից ընկալվում է, որպես ուղիղ սպառնալիք: Այդ մասին հայտարարել է փորձագետ Օրհան Գաֆարլին: Նա նշել է, որ թուրքական հասարակությունում ազգայնականության աճը կապված է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ`պատմաբանները դա անվանում են Սևրի սինդրոմ: Նրա խոսքով, թուրքական իսթեբլիշմենթն ԱՄՆ-ին արդեն չի համարում բարեկամ երկիր: ՌԴ-ի ու Չինաստանի հետ հարաբերություններն ընկալվում են ավելի իրատեսական: