Րոպեներ այն կնեկնարկի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Էրեբունի Պլազա հյուրանոցի մոտ առավոտվանից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին քիչ առաջ հաջողվեց ճեղքել անվտանգությունը, նրանք այս րոպեներին բարձրանում են հյուրանոցի աստիճաններով դեպի այն դահլիճ, որտեղ պետք է տեղի ունենա ասուլիսը: Նրանք վանկարկում են «Ռո-բերտ պատասխան»: Ասուլիսը հնարավոր է չկայանա: Հիշեցնենք, նախօրեին ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Մարտի 1»-ի գործով կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: Դատարանը փոխեց Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։