22.06.2025
Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից
01.02.2019
Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել իր պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին հրամանագիրը այսօր ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Հիշեցնենք, որ Լևոն Մարտիրոսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։ Նա մասնագիտությամբ իրավաբան է։ Մասնագիտական գործունեություն է ծավալել 2003–2007թթ.–ներին։ Ապա` զբաղեցրել է ՀՀ վարչապետի, հետո ՀՀ նախագահի օգնականի պաշտոնները։ Լևոն Մարտիրոսյանը հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է։