Նախիջևանի առանձին համազորային բանակի զինվորականները մեկնել են Թուրքիա`միջազգային ձմեռային զորավարժություններին մասնակցելու համար: Այդ մասին փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Զորավարժությունը կկայանա Կարս քաղաքում փետրվարի 23-ին: Նշվում է, որ այդ զորավարժությունների ընթացքում զորքերը ձմեռային պայմաններում հարձակողական գործողություններ կիրականացնեն`բարդ ռելիեֆոբ տարածքներում:Կարսի զորավարժություններին կմասնակցի 28 երկիր: