Մեծ Բրիտանիան պատրաստ է ֆինանսական ոլորտում համագործակցել Ադրբեջանի հետ և օգնել երկրին տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալ: Այս մասին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլ Քրոֆթսը: Դեսպանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ առևտրի գծով հատուկ ներկայացուցիչ բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, որը փետրվարի 20-ին կժամանի Բաքու և կմասնակցի «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի նիստին, այդ ոլորտում համագործակցության մասին քննարկումներ կանցկացնի: Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը տարածաշրջանում Մեր Բրիտանիայի խոշորագույն ներդրումային և տնտեսական գործընկերն է: