24.11.2024
Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ ու հետ շպրտվել. Արցախի ՊՆ
prev Նախորդ նորություն

Արցախում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է

Դեռեւս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Նա նաև նշել է, որ հնարավորության դեպքում նրան տեղափոխելու են Երևան։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածի մարտական դիրքերից մեկում:


Դեռեւս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երեւան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ: