Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը իր թվիթերյան էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Վենեսուելա հնարավոր ռազմական ներխուժման մասին: «Թրամփը խոստացել է չպատերազմել արտերկրում»,- գրել է Պուշկովը: Նրա խոսքով` ԱՄՆ յուրաքանչյուր նախագահն «իր պատերազմն է ունեցել»: Նա նաև ընդգծել է, որ Թրամփը կարող է ունենալ «իր պատերազմը» Վենեսուելայի միջոցով: