21.04.2025
Նախիջևանում մարտական կրակով տակտիկական զորավարժություններ են անցկացվել
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Ալիեւը կհանդիպեն Սոչիում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք երկրների ղեկավարների հետ կմասնակցի Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք Վալդայ ակումբի նիստին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Վալդայ ակումբի նիստը կկայանա Սոչիում հոկտեմբերի 3-ին: Մասնակիցներն են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը, Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա նշել է, որ առաջնորդները հանդես կգան ելույթներով:


Պեսկովը հայտնել է նաեւ, որ նիստից առաջ ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կանցկացնի իր գործընկերների հետ:

Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան