Չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի տանն իրականացված խուզարկությունը թերևս կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամենաերկարատև խուզարկություն, շուրջ 13 ժամ շարունակվում էր: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
"Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի",-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ նախօրիեն կապարակնքվել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված տասնյակ ընկերություններ, որոնց 10 հազարից ավելի աշխատակիցները մատնվել են հարկադիր պարապուրդի։
"Հասկանում եմ՝ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու անհագուրդ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց, ցավով տեղեկացնում եմ, որ տնտեսությանը փշրելուն ուղղված այդ գործընթացը լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով։ Տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ",- նշեց նա։
Ապա հիշեցրեց իշխանություններին. «Բումերգանքի օրենքը ոչ մեկ չի մերժել»։
Հիշեցնենք, դատարանը առավոտվանից քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման հարցը: ԲՀԿ առաջնորդը ձերբակալվել է երեկ երեկոյան: