Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը նշանակվել է Կրթության, գիտության փոխնախարար։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։ Համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ», - ասված է վարչապետի որոշման մեջ: