Վաշինգտոնի կողմից բռնապետներին ու ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արեւելքը: Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա այդ կերպ է մեկնաբանել «Երկրի դրության մասին» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձը, որը հանդես է եկել Թեհրանի վրա գործադրվող ճնշումը շարունակելու օգտին:«ԱՄՆ-ի թշնամանքը բերել է բռնապետներին, դահիճներին ու ծայրահեղականներին աջակցելուն, ինչը միայն ավերածություններ է բերել մեր տարածաշրջան»,- գրել է Զարիֆը: