Փորձագետ Դանիել ՄաքԱդամսը հայտարարել է, որ Իրանում վերջին անկարգությունները կազմակերպել է Վաշինգտոնը: Նա նշել է, որ Իրանում տեղի ունեցած անկարգություններում նշմարվում է Կենտրոնական հետախուզական վարչության ձեռագիրը, երբ ցանկացած առիթ օգտագործվում է հասարակական անկարգություններ և ցույցեր կազմակերպելու համար:Ըստ նրա, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ամերիկյան հետախուզության ձեռքի գործն է: Նա հավելել է, որ իրանական ուղղության համար պատասխանատու է ԿՀՎ-ի սպա Մայքլ Դանդրեան: