24.11.2024
«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները մեկնում են Տավուշի մարզ
prev Նախորդ նորություն

ԱԷԿ-ը խոցելու Բաքվի սպառնալիքների մասին Մարուքյանը խոսել է օտարերկրյա պատգամավորների հետ

Մեծամորի ատոմակայանը խոցելու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքները պետք է դատապարտվեն: Այս մասին Facebook-ի իր էջում այս մասին գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում եմ, որ որպես Բահրեյնի և Լյուքսեմբուրգի բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր կրկին դիմել եմ այդ երկրների մեր գործընկերներին։ Իմ կողմից մասնավորապես նշվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների և հայտարարությունների նոր մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները թիրախավորելը, Մեծամորի ատոմակայանը խոցելու վերաբերյալ սպառնալիքները։


Մեր գործընկերներին խնդրել ենք խստիվ դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու ռազմատենչ հայտարարությունները, որոնք իրավիճակն ավելի են անկայունացնում»։