24.11.2024
Նախարարը ՌԴ դեսպանին ներկայացրել է Հայաստանում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները
prev Նախորդ նորություն

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները մեկնում են Տավուշի մարզ

Հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը։ Նիստում քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի դեպքերը։


Ինչպես հայտնում է քաղաքական ուժի լրատվական ծառայությունը, կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը և իրենց զորակցությունն են հայտնել հայոց անպարտելի բանակի զինվորներին ու ղեկավար կազմին։


«Հայրենիք» կուսակցության խորհրդի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը տեղում, բնակչության հետ հանդիպումների միջոցով, կիրականացնի Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքները վերացնելու հարցում օժանդակության կազմակերպումը:


Հուլիսի 18-ի վաղ առավոտից կուսակցության ներկայացուցիչները կլինեն Տավուշի մարզում: