Ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով ՆԱՏՕ-ն կարող է կորցնել Թուրքիան: Նա նշել է, որ թուրքերը չեն վստահում ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Եվրոպային, այդ պատճառով գնում են ռազմական ոլորտի դիվերսիֆիկացիայի ճանապարհով: Նրա խոսքով, ոչ թե Թուրքիան է կախված ԱՄՆ-ից, այլ ԱՄՆ-ն է կախված Թուրքիայից: Անկարան կարող է դուրս շպրտել ԱՄՆ-ին Ինջերլիք ռազմակայանից ու լքել ՆԱՏՕ-ն: